Երեկ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ հանցագործության կատարումը կանխելու նպատակով քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության՝ Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:
Հիշյալ հոդվածը սահմանում է. «1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով (200-300 հազար դրամ), կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: 2. Հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը` պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (200-500 հազար դրամ), կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով»:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս հոդվածով մեղադրանք առաջադրվելու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանին և մյուս պատգամավորների հանդեպ որպես խափանման միջոց կարող է կալանավորումը ընտրվել, Իրավաբանների հայկական ասոցիացիայից պատասխանեցին.