Այսօր՝ ապրիլի 17-ի, ժամը 16։30-ի դրությամբ 82 քաղաքացի է տարվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ։
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Այս պահի դրությամբ 6 անձ է պահվում ոստիկանությունում՝ վարչական իրավախարատում կատարելու կասկածանքով։