Կեմերովո շրջանի նախկին ղեկավարը մանդատ է ստացել և դարձել պատգամավոր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
73-ամյա Աման Տուլեեվին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրեր առաջ էր ազատել պաշտոնից:
Հիշեցնենք, որ Տուլեեվը Կեմերովո շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր արդեն 21 տարի՝ 1997 թվականի հուլիսի 1-ից սկսած: 2015 թվականի ընտրություններին նա հավաքել էր ընտրողների 97 տոկոսի ձայնը:
Зимняя вишня առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված ողբերգական հրդեհը խլեց 64 մարդու կյանք, որոնցից 41 երեխաներ էին: Կրակի օջախը գտնվել է վերին հարկում, որտեղ տեղակայված են եղել մի քանի կինոսրահներ և մանկական խաղահրապարակը: Քննչական մարմինը հրդեհի բռնկման 2 տարբերակ է ուսումնասիրում՝ կարճ միացումը, կամ էլ ինչ-որ մեկը հատուկ հրդեհել է առևտրի կենտրոնը: