Պուտինը դադարեցրել է Կեմերովո շրջանի ղեկավարի լիազորությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցրել է Կեմերովոյի շրջանի ղեկավար Աման Տուլեեվի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

Նրան ժամանակավորապես կփոխարինի նրա տեղակալը՝ Սերգեյ Ցիվիլեվը:

Նոր շրջանի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 9-ին:

Ավելի վաղ Տուլեեվը հայտնել էր, թե իր կամքով է թողնում պաշտոնը: Տուլեեվը տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Կեմերովոյի առևտրի կետրոնում տեղի ունեցածից հետո «բարոյական իրավունք չունի» իր պաշտոնում մնալ:

Նա նաև հայտնել էր, որ ամեն ինչ արել է զոհվածների ընտանիքներին օգնելու համար:

Հիշեցնենք, որ Տուլեեվը այս պաշտոնը զբաղեցնում էր արդեն 21 տարի՝ 1997 թվականի հուլիսի 1-ից սկսած:

2015 թվականի ընտրություններին նա հավաքել էր ընտրողների 97 տոկոսի ձայնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել