Կուտակային միջոցները ամբողջությամբ ստանալու համար անհրաժեշտ կլինի եզրակացություն

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը ցանկացած ժամանակ, այդ թվում նաև նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, կարող է ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն` ըստ ՀՀ կառավարության կողմից սահմանված հիվանդությունների ցանկի:

Այս մասին տեղեկանում ենք Կենսաթոշակային համակարգի իազեկման կենտրոնից։

Նշված ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն` իր կարգավիճակը հավաստող եզրակացության տրամադրման համար՝ կցելով համապատասխան բժշկական փաստաթղթերը:

Մասնակիցը դիմումը կարող է ներկայացնել ինչպես առձեռն և փոստով, այնպես էլ էլեկտրոնային՝ [email protected] հասցեին:

Դիմումը գրանցվում է Նախարարությունում, և մուտքագրվելուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում մասնակցին տրամադրվում է դրական կամ բացասական եզրակացությունը՝ մասնակցի նախընտրած եղանակով՝ փոստային առաքմամբ կամ առձեռն: Եզրակացության ևս մեկ օրինակ էլ տրամադրում է մասնակիցների ռեեստրը վարողին՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա:

Տրված դրական եզրակացության հիման վրա մասնակիցը իրավունք է ստանում իր կուտակային միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնել՝ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելով «Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի կուտակած միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու դիմում»` սահմանված կարգին համապատասխան:

Այլ տեղեկությունների և մանրամասների համար կարող եք զանգահարել 114 անվճար թեժ գծին կամ գրել [email protected] հասցեին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել