Նոյեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ երգիչ Սեբու Սիմոնյանը հայտարարել է. «Հիմա էլ դեռ կա, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում ու կաշառք են ուզում…»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, որի ընթացքում պարզվել է Ս․ Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած տեսուչների ինքնությունը։
Նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության ընթացքը կասեցվել է, նյութերն ուղարկվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն»: