Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկատվություն է հրապարակել օնլայն գնումների ժամանակ անվտանգության պահպանման մի քանի կարևոր կետերի մասին․
Այսպիսով՝ երբեք գնումներ մի արեք այնպիսի սարքերով ու ցանցով, որոնք ձերը չեն։
Գործակալությունը նշում է նաև, որ կիբերհանցագործները կարող են պատճենել ու հավաքել ձեր տվյալները։
Եղեք համոզված, որ ձեր գումարը միայն դուք եք տնօրինում.
օգտագործեք ապահով ցանց
օգտագործեք բարդ գաղտնաբառեր
ուշադիր եղեք, թե ինչ կայքից եք գնումներ անում
ձեր բանկային քարտի տվյալները երբեք մի պահպանեք օնլայն օգտահաշվում
ստուգեք ձեր բանկային գործարքները ամեն շաբաթ՝ համոզվելու համար, որ կասկածելի բան չկա։