Օրերս Թբիլիսիում կայացել է ՏՀՏ զարգացման և կիբերանվտանգության տասներորդ հոբելյանական միջոցառումը (GITI-2017), որին մասնակցել են նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ներկայացնելով «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պետուհան» և «Մեծ տվյալների վերլուծության» համակարգերն ու դրանց հիմնական գործառույթները՝ պետական եկամուտների կոմիտեն պետական ոլորտին առնչվող 7 անվանակարգից արժանացել է երկուսին: «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգն արժանացել է «Պետական գործակալությունների կողմից տրամադրվող ամենակիրառելի էլեկտրոնային ծառայությունը» անվանակարգին, իսկ «Մեծ տվյալների վերլուծության» համակարգը՝ «Լավագույն ենթակառուցվածքային լուծումը» անվանակարգին: Նշենք, որ ամեն տարի կազմակերպվող միջոցառման հիմնական նպատակն է խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի երկրների պետական ու մասնավոր հատվածներում արդիական և նորարարական թվային տեխնոլոգիաների ներդրումը: