Ե՞րբ է համարվում անձը աշխատանքում վերակագնված

Աշխատանքային իրավունքների պաշտպանության միջոցներից է մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելը: Մասնավորապես, աշխատանքային պայմանագիրը գործատուի կողմից առանց իրավական հիմքի լուծվելու դեպքում աշխատողն իրավունք ունի համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, դիմելու դատարան:

 

«Եթե պարզվում է, որ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են, այսինքն աշխատողը վերականգնվում է իր նախկին աշխատանքում և ստանում է վճարում հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար»,-հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Աշխատողի՝ իր նախկին աշխատանքում վերականգնվելը հիմք է գործատուի համար այդ աշխատատեղում աշխատող աշխատակցի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը լուծելու համար:

 

Փաստաբանի խոսքով. «Աշխատանքում վերականգնելու վերաբերյալ կատարողական թերթի կատարումը համարվում է ավարտված` աշխատանքից անօրինական ազատված կամ տեղափոխված աշխատողին իր նախկին աշխատանքային պարտականությունների կատարմանը փաստացի թույլ տալու պահից, որը հաջորդել է աշխատողին աշխատանքից ազատելու կամ տեղափոխելու անօրինական հրամանը վերացնելու վերաբերյալ հրամանի հրապարակմանը»:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել