«Erasmus+» ծրագրի շրջանակում 2018 թ.-ի հունվարին Զալցբուրգի համալսարանը (Ավստրիա) կազմակերպում է մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ այն դասախոսների համար, ովքեր հետաքրքրված են «Պոպուլիզմը հարևան երկրներում» թեմայով:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքից:
Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է:
Ցանկացողները կարող են մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը (CV, աշխատանքային ծրագիրը, անձնագրի պատճեն):