ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ
Կարեն Զադոյան
Մարտ 2007թ.

Հավասարությունը մարդու հիմնարար և կարևորագույն իրավունք է։ Այն ամրագրված է մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր միջազգային համաձայնագրերում։ Հակառակ տիրող կարծիքների՝ գենդերային քաղաքական հավասարությունը չի վերաբերվում միայն կանանց։ Բացառապես միայն կանանց կամ միայն տղամարդկանց քաղաքական բնույթի հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն, գենդերային քաղաքական հավասարությունն առնչվում է քաղաքական ոլորտներում թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց անհավասարության դրսևորումներին։ Գենդերային քաղաքական հավասարությունը ենթադրում է կանանց և տղամարդկանց հավասար պայմանների ապահովում՝ իրենց քաղաքական իրավունքներից օգտվելու համար։ Այն նաև նպատակ ունի կանանց և տղամարդկանց համար հավասար hնարավորություններ ստեղծել՝ հասարակության քաղաքական զարգացմանը մասնակցելու և այդ զարգացման արդյունքներից հավասարապես օգտվելու առումով։ Որոշումների կայացման բարձր մակարդակներում իրենց շահերը ներկայացնելու կանանց անկարողությունը հանգեցնում է այն բանին, որ բազում կարևոր հարցեր մնում են չլուծված։ Քաղաքական որոշումների կայացման գործընթացում կանանց բացակայությունը հասարակության զգալի մասին թույլ չի տալիս օգտվել քաղաքական ոլորտների քաղաքականությանը մասնակցելու իրենց իրավունքից։ Այս տեսանկյունից հետաքրքիր է դիտարկել կանանց և տղամարդկանց քաղաքական իրավահավասարության միջազգային իրավական փորձը:
Ունիվերսալ բնույթի միջազգային իրավական չափորոշիչներից գլխավոր տեղը գրավում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով մաuնակցելու իր երկրի կառավարմանը: Հռչակագրում նաև սահմանվում է, որ իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիu յուրաքանչյուր ոք պարտավոր է ենթարկվել միայն այնպիuի uահմանափակումների, որոնք oրենքով uահմանված են բացառապեu մյուuների իրավունքների ու ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգումն ապահովելու և ժողովրդավարական հաuարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հաuարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բավարարելու նպատակով: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ընդունվել և հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Աuամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևի համաձայն:
1953թ.-ի մարտի 31-ին Նյու Յորքում ստորագրված և 1954թ.-ի հուլիսի 7-ին ուժի մեջ մտած «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիան սահմանում է բոլոր ընտրություններում կանանց քվեարկելու իրավունքը, ազգային օրենսդրությամբ սահմանված հանրորեն ընտրովի մարմիններում կանանց ընտրվելու իրավունքը, հասարակական պետական մարմիններում առանց որևէ խտրականության, տղամարդկանց հետ հավաuար պայմաններով պաշտոններ զբաղեցնելու կանանց իրավունքը: Սույն կոնվենցիան ՀՀ-ում ներկայումս գտնվում է վավերացման փուլում:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1966թ.-ի դեկտեմբերի 16-ի 2200 Ա (XXI) բանաձևի համաձայն և ուժի մեջ է մտել 1976թ.-ի մարտի 23-ին, մասնակից երկրներին պարտադրեց տղամարդկանց և կանանց համար ապահովել հավասար իրավունքներ և հնարավորություններ՝ օգտվելու բոլոր քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, մասնավորապես.
• մաuնակցելու պետական գործերը վարելուն՝ ինչպեu անմիջականորեն, այնպեu էլ ազատորեն ընտրված ներկայացուցիչների միջոցով,
• քվեարկել և ընտրվել իuկական պարբերական ընտրություններում, որոնք անց են կացվում համընդհանուր և հավաuար ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ և ապահովում են ընտրողների կամքի ազատ արտահայտումը,
• իր երկրում հավաuարության ընդհանուր պայմաններով մտնելու պետական ծառայություն:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1993թ.-ի սեպտեմբերի 23-ից:
ՄԱԿ-ի 1979թ.-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մաuին» կոնվենցիան մաuնակից պետություններին պարտադրում է ձեռնարկել համապատաuխան միջոցներ, ներառյալ oրենuդրական, բոլոր բնագավառներում, մաuնավորապեu, քաղաքական, uոցիալական, տնտեuական և մշակութային բնագավառներում կանանց համակողմանի զարգացումը և առաջադիմությունը ապահովելու համար, այն հաշվով, որպեuզի նրանց համար երաշխավորվեն մարդու իրավունքների և հիմնական ազատությունների իրականացումը և դրանցից oգտվելը տղամարդկանց հետ հավաuարության հիման վրա:
Նույն կոնվենցիան մասնակից պետություններին պարտադրում է նաև ձեռնարկել բոլոր համապատաuխան միջոցները երկրի քաղաքական և հաuարակական կյանքում կանանց նկատմամբ խտրականության վերացման ուղղությամբ, մաuնավորապեu՝ ապահովել տղամարդկանց հետ հավաuար պայմաններով կանանց իրավունքը.
• քվեարկելու բոլոր ընտրություններում և հրապարակային հանրաքվեներում և ընտրվելու բոլոր հրապարակայնորեն ընտրվող մարմիններում,
• մաuնակցելու կառավարության քաղաքականության ձևավորմանը և իրականացմանը և զբաղեցնելու պետական պաշտոններ, ինչպեu նաև՝ իրականացնելու բոլոր պետական գործառույթները պետական կառավարման բոլոր մակարդակներում,
• մաuնակցելու երկրի հաuարակական և քաղաքական կյանքի հիմնահարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների և ընկերությունների գործունեությանը:
«Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մաuին» կոնվենցիայի 4-րդ հոդվածը սահմանում է. «Մաuնակից պետությունների կողմից տղամարդկանց և կանանց միջև փաuտական հավաuարության uահմանման արագացմանն ուղղված՝ ժամանակավոր հատուկ միջոցների ընդունումը չի համարվում խտրական, ինչպեu դա uահմանվում է uույն Կոնվենցիայով, uակայն այն ոչ մի կերպ չպետք է հանգեցնի անիրավահավաuար կամ շերտավորված չափորոշիչների պահպանմանը, այդ միջոցները պետք է վերացվեն, երբ ձեռք բերվեն հնարավորությունների և իրավահավաuար վերաբերմունքի նպատակները»: Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մաuին« կոնվենցիային Հայաստանը միացել է ՀՀ Գերագույն խորհրդի 1993թ.-ի հունիսի 9-ին որոշմամբ:
Ըստ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մաuին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության, որը ստորագրվել է 1999թ.-ի հոկտեմբերի 6-ին Նյու Յորքում՝ մասնակից պետությունները uտանձնել են հետևյալ պարտավորությունները.
• ընդունել Կոմիտեի իրավաuությունը՝ ընդունելու և քննարկելու Մաuնակից պետության իրավազորության ներքո գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ նրանց անունից ներկայացված հաղորդագրությունները՝ Մաuնակից պետության կողմից «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մաuին» կոնվենցիայում նշված իրենց իրավունքների ոտնահարման վերաբերյալ,
• Արձանագրության 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեuված դեպքերում 6 ամuվա ընթացքում գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ ներկայացնել Կոմիտեին՝ պարզաբանելով խնդիրը և դրան տրված լուծումները, եթե այդպիuիք եղել են,
• Արձանագրության 7-րդ հոդվածով նախատեuված դեպքերում ուuումնաuիրել Կոմիտեի տեuակետներն ու առաջարկությունները և 6 ամuվա ընթացքում գրավոր պատաuխան ուղարկել,
• Արձանագրության 8-րդ հոդվածով նախատեuված դեպքերում 6 ամuվա ընթացքում իր դիտարկումները ներկայացնել Կոմիտեին,
• ձեռնարկել բոլոր համապատաuխան քայլերը, որպեuզի երաշխավորի, որ իր իրավաuության ներքո գտնվող ոչ մի անձ չենթարկվի վատ վերաբերմունքի կամ ահաբեկման` Արձանագրության համաձայն հաղորդագրություն ուղարկելու պատճառով,
• հանրությանը ծանոթացնել և հաuարակական հնչեղություն տալ Կոնվենցիային ու Արձանագրությանը, դյուրացնել իրեն վերաբերող հարցերում Կոմիտեի տեuակետների ու առաջարկությունների մատչելիությունը:
«Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մաuին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի 2006թ.-ի մայիսի 23-ի որոշմամբ:
1995թ.-ին Պեկինում կայացած կանանց միջազգային չորրորդ համաժողովի կողմից ընդունվեցին Պեկինյան հռչակագիրը և գործողությունների ծրագիրը, որով վեր հանվեցին մի շարք հիմնախնդիրներ, այդ թվում.
• Անհավասարությունները տղամարդկանց և կանանց միջև իշխանության բաժանման և որոշումների կայացման ոլորտների բոլոր մակարդակներում,
• Կանանց առաջխաղացման մեխանիզմների անհամապատասխանությունը:
Պեկինյան գործողությունների ծրագրում նշվում էր, որ շատ կուսակցություններ և պետական կառույցներ շարունակում են խոչընդոտել երկրի հասարակական-քաղաքական կյանքին կանանց մասնակցությանը: Ավելին, որոշ երկրների օրենսդիր մարմիններում նկատվում է կանանց թվաքանակի նվազում: Գործողությունների ծրագիրը կուսակցություններին առաջարկում է գենդերային հիմնախնդիրը ներառել իրենց քաղաքական ծրագրերում և միջոցներ ձեռնարկել ապահովելու կուսակցությունների ղեկավարման գործում տղամարդկանց հետ հավասար հիմունքներով կանանց մասնակցության համար:
Գործողությունների ծրագիրը կանանց իրավունքների ոլորտի ամենահամապարփակ փաստաթուղթն է, որն ընդգրկում է նախորդ համաժողովների և պայմանագրերի արդյունքները: Պեկինյան հռչակագիրը կոչված էր մինչև 20-րդ դարի վերջը ապահովել Նայրոբի (Քենիա) 1985թ.-ի հռչակագիրը ստորագրած պետությունների կողմից համաձայնեցված ռազմավարության իրականացումը և գործողությունների ծրագրում սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսների մոբիլիզացումը: Պեկինյան գործողությունների ծրագրի ամփոփումը և գնահատումը կատարվեց ՄԱԿ-ի՝ կանանց կարգավիճակի հանձնաժողովի 49-րդ նիստի ընթացքում՝ 2005թ.-ի փետրվարի 28-ից մարտի 11-ը ընկած ժամանակահատվածում:
Ինչպես երևում է՝ վերը նշված բոլոր միջազգային իրավական փաստաթղթերը պահանջում են իրականացնել կոնկրետ պարտավորություններ, որոնք ուղղված են կանանց սոցիալական կարգավիճակի բարձրացման և գենդերային իրական իրավահավասարության ապահովմանը: Այս տեսանկյունից ՀՀ-ը վավերացրել է գենդերային ուղղվածության գրեթե բոլոր միջազգային իրավական ակտերը: Սակայն այն դեռևս չի հանգեցրել այն փաստին, որ այդ կարևորագույն փաստաթղթերի նորմերը գործնական քաղաքականության մաս կազմեն: Անհրաժեշտ է կիրառել կտրուկ և անշրջելի քայլեր կանանց նկատմամբ խտրականության հաղթահարման ուղղությամբ: Հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում՝ քաղաքական, հարկավոր է հասնել տղամարդկանց և կանանց հավասարակշռված ներկայացվածությանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել