Քիչ առաջ Վարդանանց փողոցում՝ «Վերնիսաժ»-ի սկզբանամասում ինքնաձիգից կրակահերթ է արձակվել․ ոստիկանությունից դեռևս այս մասին տեղեկություններ չեն հայտնում։ Դեպքի վայրից Իրավաբան.net–ի լրագրողը հայտնում է, որ նախնական տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ կա մեկ զոհ և մեկ վիրավոր։
14։24
Մեր թղթակիցը հայտնում է, որ այս պահին դեպքի վայրում են բարձրաստիճան ոստիկաններ, այդ թվում ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։ Դեպքի վայրը ժապավեններով սահմանազատվել է։ Դեպքի վայրում եղել են կրակված պարկուճներ և ինքնաձիգ։
Ոստիկանությունից Իրավաբան.net–ին հայտնեցին, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ դեպքի վայրում են, հանգամանքները պարզվում են։ Այս պահի դրությամբ տուժողների վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան։
15։00
Քիչ առաջ Քննչական կոմիտեից Իրավաբան.net–ին հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ տեղեկություն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։ արձակված կրակոցների հետևանքով սպանվածը Լոռու մարզի բնակիչ 1974 թվականին ծնված Գագիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը, ով տեղափոխվել է բուժկենտրոն, 1979 թվականի ծնված Վ․ Աբգարյանն է։
Դեպքի վայրի զննությամբ հայտանաբերվել է մեկ հատ AK-74 տեսակի ինքնաձիգ, 1 ատրճանակ՝ «Մակարով» տեսակի, ինչպեսև պարկուճներ։
Քննչական խումբը շարունակում իր աշխատանքը դեպքի վայրում և օպերատիվ որոնողական միջոցառումներ իրականացնում՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Քննության շահերից ելնելով այս պահին այլ տեղեկություններ չեն հրապարակվում։