«Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը մեծ ներդրում է կատարել Հայաստանում ժողովրդավարության հաստատման գործում»

Սերունդները պետք  հիշեն հայ հայտնի փաստաբաններին: Համոզված է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նրա խոսքերով` այդ հանգամանքով պայմանավորված հուլիսի 17-ին Փաստաբանական դպրոցի լսարաններից մեկն անվանակոչվեց Տիգրան Տեր-Եսայանի անվամբ. «Տիգրան Տեր-Եսայանը Փաստաբանների միջազգային միության նախագահն: Ինչպես գիտեք` 2005թ.-ին ՓՊ-ն ստեղծվեց երկու միությունների միաձուլմամբ, Տիգրան Տեր-Եսայանը փաստաբանների պալատից մեկի նախագահն էր: Նա մեծ ներդրում ունի փաստաբանության զարգացման գործում»,- նշեց պարոն Զոհրաբյանը:

Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը եղել է Փաստաբանների միջազգային միության հիմնադիրներից մեկը, նա ասում է` Տիգրան Տեր-Եսայանը մեր հասարակության եզակի անձանցից էր, ով մեծ ներդրում է կատարել Հայաստանում ժողովրդավարության հաստատման գործում. «Երբ մենք նոր անցում էինք կատարում խորհրդային միությունից դեպի այս հասարակարգը, այդ ժամանակ 1998-99թթ. էին ու նոր էին սկսվել դատաիրավական բարեփոխումները, նա լինելով գործարար և երևանցի, չզլացավ ու իր ֆինանսական ներդրումը կատարեց ժողովրդավարության մեջ` չակընկալելով որևէ շահույթ, ակնկալելով, որ իր թոռներն, ապագա սերունդը կստանան օգուտ` ժովրդավարության տեսքով»,- նշեց տիկին Փոստանջյանը:

Նրա խոսքերով` այսօր շատ են մեծ կարողությունների տեր մարդիկ, որոնք ցանկություն չունեն ներդրում կատարել ժողովրդավարության հաստատման գործընթացում և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

«Տիգրան Տեր-Եսայանն այն համարձակություն էր ցուցաբերում, որ բնորոշ չէր գործարար փաստաբանի համար, որոնք ավելի զգուշավոր են»,- ասում է Ավետիք Իշխանյանը. «Երբ փողոցով քայլում էի, երբեմն ինտուիտիվ ասում էի` կարող է Տիգրանին տեսնեմ, այդպես էլ լինում էր ու այդ օրը դառնում էր հաճելի օր, միասին սրճում էինք ու զրուցում: Եթե ես շտապում էի, ուզում էի, որ Տիգրանը տեղում չլինի, քանի որ նրան հանդիպելիս, բոլոր գործերը թողնում էի մի կողմ ու միասին ժամանակ էինք անցկացնում»,- հիշեց պարոն Իշխանյանը:

Արա Զոհրաբյանի վստահեցմամբ` Տիգրան Տեր-Եսայանը Հայաստանում փոխել է իրավական մշակույթը, մասնավորապես նա դրական ու կարևոր ազդեցություն է ունեցել քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին. «Ես հիշում եմ 2000-2003թթ. ցույցի մասնակիցներին վարչական կալանքի էին ենթարկում և Տիգրան Տեր-Եսայանը հենց կազմակերպում էր այդ անձանց պաշտպանությունը, գործերը, որոնք հասան ՄԻԵԴ, ի վերջո հաջողություն գրանցեցին, քանի որ Եվրոպական դատարանն արձանագրեց, որ հնարավոր չէ այդ հիմքով մարդկանց կալանավորել»,- ասաց պարոն Զոհրաբյանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել