Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Համացանցի որոշ օգտատերեր, նաև որոշ լրատվամիջոցներ վերլուծություններ են անում ԱԺ ընտրություններին վերաբերող ինչ-որ ձայնագրությունների շուրջ՝ փորձելով դրանք վերագրել ոստիկանությանը: Այդ «վերլուծությունները» մեր հետաքրքրությանը չէին արժանանա, եթե հերթական անգամ դրանք ոստիկանությանն ու ոստիկանության պետին առնչելու փորձ չարվեր:
Հետաքրքրություն շարժելուն միտված այս հնարքը իր հետևողականությամբ արդեն սկսում է սահմանակցել կանխակալությանն ու սադրանքին: Ուստի «վերլուծաբաններին> կոչ ենք անում վերադառնալ իրատեսության դաշտ»: