Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական լիագումար քառօրյա նիստը: ԱԺ նիստին մասնակցում են 98 պատգամավորներ:
Այս նիստին քվեարկության կդրվեն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարելու մասին, «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը, ինչպես նաև նախորդ նիստում քննարկված մի շարք հարցերի քվեարկությունը: