Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Վանաձորում 53-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Փետրվարի 23-ին՝ ժ.20.10-ին, «Վանաձոր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի և գոտկային շրջանի կտրած-պատռած վերքեր՝ ձախից, ձախ ձեռքի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Վանաձոր քաղաքի 53-ամյա բնակիչ։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակչին մարմնական վնասվածքներ են պատճառվել 2017 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, մասնավոր բնույթի հարցերի շուրջ Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Կասկածյալը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։ Վերջինս ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել