Վթարային ջրանջատում. 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 24-ին ժամը 08.00-ից մինչև փետրվարի 25-ը ժամը 08.00-ն դադարեցվում է Գյումրի քաղաքի` Բուլվարային փողոցի և 10ա շենքի, Մարտի 8-ի փողոցի, Օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջի, Մեծ Բերդի և 202 տնակային տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել