ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը փետրվարի 23-ին հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2017թ. փետրվարի 27-ից մարտի 9-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում: