Երեկ՝ փետրվարի 23-ին, Հայաստանի Հանրապետություն ժամանեցին ներքին անձնագրերով Ռուսաստանի Դաշնության առաջին քաղաքացիները։ Այս մասին հայտնում են ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչությունից:
Որոշման ընդունման օրն իսկ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի։
ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքը ևս կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին։