Հարկադիր կատարման ծառայության թվով 5 աշխատակիցներ մասնակցում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված՝ պետական մարմինների միջև անցկացվող հրաձգության հանրապետական մրցումներին:
Այսօր՝ փետրվարի 23-ին, Ծառայության աշխատակիցները մրցել են ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ դատական դեպարտամենտի և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների հետ:
Մրցույթն անցկացվելու է մինչև ս/թ փետրվարի 24-ը, իսկ մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա փետրվարի 27-ին: