Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարությանը ներկայացրեց 8 ներդրումային ծրագիր՝ ասելով, որ պետության կողմից օժանդակություն կտրամադրվի․«Այս ներդրումային ծրագրերի ընդհանուր հանրագումարը, որ ներդրումներ կիրականացվեն, կազմում է շուրջ 7 մլրդ դրամ, որի արդյունքում կստեղծվեն 350 նոր աշխատատեղեր։ Այս ներդրումային ծրագրերը շատ բազմազան ոլորտում են իրականացվում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դրանք ներառում են էներգետիկայի, ծխախոտագործության, գինեգործության և այլ ոլորտները։
Դրանք իրականացվում են մարզերից մի քանիսում։
Նախարարը պարզաբանեց նաև, որ խոսքը գնում է 8 ձեռնարկության մասին։