Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է Երևան քաղաքի և մարզային բաժիններում թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթը, որն իրականացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Մրցույթի գրավոր՝ թեստավորման փուլումմասնակիցների գիտելիքները տարբեր բնագավառներումստուգելու նպատակովնրանց տրվում են թեստեր՝ կազմվածհամակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից:
Այսօր՝ փետրվարի21-ին, թեստավորման փուլը հաջողությամբ հանձնած թվով 9 թեկնածուները մասնակցում են մրցույթի բանավոր փուլին՝ հարցազրույցին, որի ընթացքում մրցութային հանձնաժողովը կստուգի նրանց գործնական կարողությունները: