Կանադայի կառավարությունը` ի դեմս գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի, փերվարի 17-ին Ատոմ Էգոյանին շնորհեց Կանադայի Ազգային Շքանշանի բարձրագույն տիտղոսը` երկրի մշակույթի մեջ կատարած ներդրման համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ատոմ Էգոյանի կինը` Արսինե Խանջյանը:
«Ատոմ Էգոյանը նվիրված է երկրի երիտասարդ տաղանդների և բազմազան մշակութային դաշտի զարգացմանը: Որպես կինոռեժիսոր` նա ձեռք է բերել միջազգային համբավ` միևնույն ժամանակ ամուր կապված մնալով Կանադայի հետ: Էգոյաի ստեղծագործական գործունեության մեջ մեծ տեղ է հատկացվում համայնքի, մեկուսացման, մեր կյանքում տեխնոլոգիայի դերի թեմաներին: Նվիրելով իր ժամանակը և տաղանդը` նա նաեւ դասավանդում է և հանդիսանում մշակութային միջոցառումների և կինոփառատոնների ակտիվ մասնակից եւ ժյուրիի անդամ: Նա նաևտաղանդավոր վիզուալ արտիստ է և թատրոնի ու օպերայի ռեժիսոր»,- գրել է նա: