Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փետրվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կուշևսկայա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ 2 քաղաքացին` վարորդ Ռ.Պ.-ն (ծնվ. 1953թ.) և ուղևոր Ք.Մ.-ն (ծնվ.` 1968թ.) հոսպիտալացվել են Կուշևսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Հիվանդանոցի գլխավոր բժշկի փոխանցմամբ` իրականացված հետազոտությունների արդյունքում վարորդի մոտ ախտորոշվել է կողերի և սրունքների զույգ ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Մյուս տուժողի վիճակը միջին ծանրության է։ Նրա մոտ ախտորոշվել է սրունքի զույգ ոսկրերի կոտրվածք և գլխուղեղի ցնցում։
Վթարից տուժածներն ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել