Կառավարության այսօրվա նիստին ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված ԿԸՀ-ին գումար հատակացնելու որոշման նախագիծը հավանության արժանացավ գործադիրի անդամների կողմից:
Համաձայն այդ որոշման՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 30 միլիոն դրամ՝ ապրիլի 2-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական սարքերի ստացման, պահեստավորման, պահեստային տարածքում դրանց կոմպլեկտավորման, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներ և ետ պահեստային տարածք տեղափոխման, պահեստային տարածքում սարքերի տեխնիկական սպասարկման աշխատանքները կատարելունպատակով, համապատասխան կազմակերպության հետ պայմանագիր կնքելու համար: