ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Սամվել Սանամյանը նշանակվել է իր խորհրդականի պաշտոնում: Իրավաբան.net–ը ներկայացնում է նրա կենսագրական տվյալները:
Սամվել Սանամյանը ծնվել է 1963թ-ի սեպտեմբերի 1-ին, Կիրովաբադում:
Կրթություն
1981-1986 թթ. – Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ինժեներ-էներգետիկ
Աշխատանքային գործունեություն
1980 – 1981 թթ. – Հրազդանի ցեմենտի գործարանի լաբորանտ
1986 – 1991 թթ. – Մոսկվայի պետական նախագծային իստիտուտի ինժեներ, ավագ ինժեներ, 1-ին կարգի ինժեներ
1991 թ. – «Իմպուլս-90» կոոպերատիվի նախագահ
1991 – 1994 թթ. – «Քինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն
1994 – 1996 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության ծառայող
1996 թ. – «Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխտնօրեն
1997 – 1999 թթ. – ՀՀ ներքին գործերի նախարարության գումարտակի հրամանատար
1999 – 2006 թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչության պետ
2008 թ. – ՀՀ մաքսային պետական կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ
2009 – 2017 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ
2017 թ. փետրվարի 13-ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական
Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի փոխգնդապետ: Մաքսային ծառայության գեներալ-մայոր:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: