Սկանդալ Վրաստանում. փորձել են թունավորել կրոնական առաջնորդին

Վրաստանի դատախազությունը մահափորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրել բարձրաստիճան հոգևորականի այն բանից հետո, երբ նա փորձել է այցելել երկրի կրոնական առաջնորդին՝ իր ճամպրուկում ունենալով ցիանիդ: Այս մասին գրում է The Guardian-ը:

Սարկավագ Գիորգի Մամալաձեն ձերբակալվել է փետրվարի 10-ին՝ Թբիլիսի օդանվակայանում. այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն:

Գլխավոր դատախազը հայտնել է, որ Վրաստանի ուղղափառ եկեղեցու գույքի կառավարման բաժնի ղեկավարը ճանապարհվել է դեպի Գերմանիա՝ հանդիպելու պատրիարք Իլյա Երկրորդին, Բեռլինում լեղապարկի վիրահատությունից հետո ապաքինման փուլում է գտնվում: Ոստիկանությունը այս հոգևորականի տնից նույնիսկ հրազեն է հայտանաբերել:

The Guardian-ը գրում է, որ այս սկանդալը ցնցել է փոքր, խիստ կրոնավոր այս երկիրը. համարվում է, որ վրացիները երկրորդն են ընդունել քրիստոնեությունը՝ 4-րդ դարում:

«Մենք մեծ աղետից ենք խուսափել: Մեր երկրի դեմ ուղղված այս հանցագործությունը, այս հարձակումը մեր եկեղեցու դեմ կանխվել է»,- այս մասին հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլի: Նա նշել է նաև, որ իր անձնական անվտանգանության ծառայության ղեկավարին և գործակալների խումբ է ուղարկել Գերմանիա՝ պարտրիարքի անվտանգությունն ապահովելու համար:

84-ամյա Իլյա Երկրորդը վերջին շրջանում ունի առողջական խնդիրներ:

Գլխավոր դատախազ Շոթաձեն չի նշել այն բարձրաստիճան հոգևորականի անունը, ում Մամալաձեն սպանելու նպատակ է ունեցել: Սակայն նրա հայտարարությունը եղել է «Ռուսթավի 2» հեռուստատեսության հեռարձակած ռեպորտաժից հետո, որում նշվել է, թե հավանական է, որ Իլյա Երկրորդին թունավորելու փորձ է կատարվել:

Դեպքից հետո վրացական եկեղեցու հոգևորականներից Շիո Պաիչաձեն ասել է, թե չի հավատում այս մեղադրանքներին, նշելով, որ Մամալաձեն մտերիմ հարաբերություններ է ունեցել պատրիարքի հետ:

Մեղադրանքը ապացուցվելու դեպքում Մամալաձեն, ով «Սուրբ Աննա և Հովակիմ» բժշկական կենտրոնի տնօրենն է, կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման:

Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել