ՀՀ Նախագահի` փետրվարի 11-ի հրամանագրով Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Արգենտինայի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Ստորև ներկայացվում է նրա կենսագրությունը.
Ծննդյան տարեթիվը և վայրը
Ծնվել է 1976թ. ապրիլի 21-ին` ք.Երևանում
Կրթությունը
1993-1998թթ. Իսպաներեն և անգլերեն լեզուների բանասիրության ամբիոն, Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեությունը
2013-2017թթ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, հյուպատոս
2012-2013թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման և միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ
2003-2013թթ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար
Հայաստան-Իսպանիա, Հայաստան-Պորտուգալիա ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամության խմբերի քարտուղար
2002-2012թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետ
1999-2002թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության առաջատար մասնագետ
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար
ՀՀ պետական ծառայության դասային աստիճաններ
ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդական
Պարգևներ
2012թ. ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
Օտար լեզուներ
Իսպաներեն, ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակը
Ունի դուստր