ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը փետրվարի 7-ին հրաման է ստորագրել 2017թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին:
Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից։
Ըստ այդմ՝ սահմանվել են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում 2017 թվականի ընթացքում կարաս, ծածան և խեցգետին կենդանատեսակների արդյունագործական որսի հետևյալ չափաքանակները.
1) Կարաս` մինչև 100 տոննա,
2) Ծածան` մինչև 100 տոննա,
3) Խեցգետին` մինչև 3000 տոննա, որից Սևանա լճում՝ 1100 տոննա: