Հրդեհ է բռնկվել մանկապարտեզում

Փետրվարի 6-ին, ժամը 08.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 5/5 հասցեում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է դասասենյակ` գույքով  (80 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.36-ին, մարվել՝ 09.03-ին:

Տուժածներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել