Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարնի դատական դռնբաց նիտում նախագահությամբ` Մ. Սարոյանի շարունակվեց թիվ ՇԴ/0119/01/12 քրեական գործի քննությունը ըստ մեղադրանքի Արսեն Գասպարյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար:
Արսեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, նախապես իմանալով, որ իր բարեկամ, Ռազմիկ Կիրակոսյանը անչափահաս է, վերջինիս խաբեության եղանակով ներգրավել է հանցանքի կատարման մեջ:
Բանն այն է, որ մինչև մեղադրական եզրակացությունը հաստատելը և դատարան ուղակելը Արսեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 165-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նախաքննության ընթացքում տուժող Կամո Ղազարյանը, ում դաշտից վերջինս գողացել է 60 տուկ խոտը` հաշտվել է, քանի որ ստացականով ստացել է իրեն պաճառված վնասի ամբողջ գումարը, ուստի և չի բողոքել: Սակայն քրեական գործը չի կարճվել, քանի որ բացի գողությունից Արսեն Գասպարյանը կատարել է քրեորեն պատժելի մեկ այլ արարք: Արդյունքում մեղադրանքի ծավալը փոխվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2 մասի 1 կետով դրվագը կարճվել է և Արսեն Գասպարյանին նոր ծավալով մեղադրանք է առաջադրվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով` որպես անչափահասին հանցագործությանը ներգրավելու հատկանիշներով: Վրջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, անչափահաս` Ռ. Կիրակոսյանին որպես խափանման միջոց` հանձնվել է հսկողության, իսկ հանցագործությանը ներգրավված համգյուղացու նկատմամբ գործը կարճվել է ` հանցակազմի բացակայության պատճառով:
Սույն քրեական գործով դատարանում մեղադրանքը պաշտպանում էր Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական` Մ. Սալոյանը:
Որպես ամբաստանյալի շահերի պաշտպան հանդես էր գալիս ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան` Թամարա Յայլոյանը:
Դատարանը ուսումնասիրեց քրեական գործում առկա փաստաթղթերն և որոշում կայացրեց անցնել դատական վիճաբանությունների փուլ: Իր մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող` Մ. Սալոյանը` հաստատված համելով ամբաստանյալի մեղավորությունը դատարանին միջնորդեց վերջինիս նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամանակով: Մեղադրողը նշեց, որ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություներով օրենսդիրը նախորդից ավելի խիստ պատիժ է նախատեսել հանցագործության կատարմանը անչափահասին ներգրավվելու համար: Որպես մեղմացնող հանգամանք նշեց ամբաստանյալի խնամքին գտնվող թոշակառու ծնողների փաստը, ինքնախոստովանության հանգամանքը նշված հանցագործությունների կատարման համար և նաև այն, որ վերջինիս համայնքի կողմից բնութագրվում է դրական: Դատարանի ուշադրությանը ներկայացրեց նաև այն փաստը, որ ամբաստանյալ Արսեն Գասպարյանը նախկինում դատված է եղել, չնայած օրենքով սահմանված կարգով դատվածությունը մարվել է: Թե ինչպես կգնահատի դատարանը մեղադրողի կողմից վերը նշված հանգամանքները պարզ կլինի հոկտեմբերի 16-ին, քանի որ ամբաստանյալի շահերի պաշտպանը դատարանից ժամանակ խնդրեց իր պաշտպանական ճառին պատրաստվելու համար:
Դատարանը որոշեց դատական նիստը շարունակել հոկտեմբերի 16-ին ժամը 15.30-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net