ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ փետրվարի 1-ից բժշկական համալսարանում ուսանողների համար իրենց ուսումնական նյութերի պատճենահանումն արվում է անվճար՝ որոշակի լիմիտով:
Մեր ուսանողներին ուզում եմ տեղեկացնել, որ շատ շուտով կունենանք էլեկտրոնային գրադարան, որը կօգնի մեզ ազատվել անհասկանալի ծագում ունեցող ուսումնական նյութերից և անորակ պատճենահանումներից:
Ասեմ նաև, որ Էլեկտրոնային գրադարանի նախագիծն արդեն պատրաստ է, համապատասխան մասնագետներն աշխատում են»: