Ոստիկանության անունից համացանցային վիրուսը շարունակվում է տարածվել

Համացանցում շարունակվում է ոստիկանության անունից վիրուսների տարածումը. այս մասին ահազանգում են մեր ընթերցողները:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ համացանում հայերեն լեզվով ոստիկանության անունից վիրուս է տարածվում:

«Այսպիսի բան որ տեսնեք, հանկարծ չվազեք վճարելու: Վիրուսը նստում է Chrome-ի մեջ։ Եթե չգիտեք էքսթենշնները (extension) մաքրելու ձևը, պարզապես ջնջեք Chrome-ը ու նորից տեղադրեք»,-գրել էր ՍՍ անվտանգության մասնագետը:

Նա հավելել էր նաև, որ նույնը կարող է գալ էլեկտրոնային նամակի ձևով. «Այս դեպքում պարզապես նամակը նշեք որպես սփամ: Նաև բջջային կա՝ սրա պոչը դեռ չի բռնվել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել