ՙՙՙՙ«Հարսնաքարի» գործով մեղադրյալներից մեկի պաշտպանին դուր չէր գալիս լրագրողների աշխատանքը

Այսօր Երևանի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ «Հարսնաքարի» գործով դատաքննությունը սկսելուն պես հայտարարվեց 20 րոպե ընդմիջում: Մեղադրյալ Գարիկ Մարտիրոսյանի պաշտպան Մարինե Թովմասյանն ուշանում էր դատական նիստից: Ավելի ուշ պաշտպանն ուշացումը հիմնավորեց խցանումներով և այլ դատարանում զբաղվածությամբ:
Մեղադրյալներից Արման Բաղդասարյանը անցյալ դատական նիստի ժամանակ դատարանին դիմում էր ներկայացրել, որ փաստաբան Հովհաննես Հարությունյանի փոխարեն դատարանում՝ որպես իր պաշտպան հանդես գա Վաղարշակ Գևորգյանը: Այդ միջնորդությունը դատարանը բավարարեց: Վաղարշակ Գևորգյանը դատարանից պահանջեց երկու աշխատանքային շաբաթ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը գործի նյութերին ծանոթանալու համար բավարար համարեց մեկ աշխատանքային շաբաթը: Արման Բաղդասարյանը հոկտեմբերի 8-ին միջնորդություն է ներկայացրել դատարան իր պաշտպան Վաղարշակ Գևորգյանին Միհրան Պողոսյանով փոխարինելու մասին: Նա նաև նշել էր, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Միհրան Պողոսյանը արդեն ծանոթ է քրեական գործին և հարկ չի լինի կրկին դատական նիստը հետաձգել: Վաղարշակ Գևորգյանի ծառայություններից հրաժարվելը բացատրելով այն հանգամանքով, որ վերջինս այդ ժամանակահատվածում չի հասցրել ծանոթանալ քրեական գործի նյութերին:
Դատավարության կողմերը քրեական գործում Միհրան Պողոսյանին մեղադրյալ Արման Բաղդասարյանի շահերի պաշտպան ներգրավվելու մասին առարկություններ չունեին:
Միհրան Պողոսյանը դատարանից խնդրեց 15 րոպեանոց ընդմիջում քրեական գործի նյութերի 2-րդ հատորի հետ իր ունեցած նյութերը համեմատելու համար:

Մեղադրյալ Գարիկ Մարտիրոսյանի պաշտպան Մարինե Թովմասյանին դուր չէր գալիս, որ ընդմիջման ժամանակ ևս լրագրողները ֆոտոնկարահանում էին անում:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց 18 էջանոց 20 միջնորդություն: Մեղադրյալի պաշտպանները դատարանից խնդրեցին, որպեսզի Տիգրան Եգորյանը միջնորդությունները ներկայացնի մեկ առ մեկ, ապա որ միջնորդությունը վերախմբագրի, քանի որ նրանց կարծիքով վերջինս միջնորդությունում հրապարակում է նախաքննության ընթացքում ձեռք բերված ցուցմունքներից: Տուժողի իրավահաջորդները որոշեցին որոշ անուններ չհրապարակել: Այս պահին հայտարարվել է 5 րոպեանոց ընդմիջում: Այնուհետև Տիգրան Եգորյանը կշարունակի ներկայացնել իր միջնորդությունները:

.

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել