ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության համապատասխան պաշտոնյաների, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և «ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ վարկային կազմակերպության հետ՝ մարզային ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը համակարգելու նպատակով։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
Նախարարը հանձնարարել է իրականացնել ՀՀ վարչապետի մոտ քննարկված մարզային ներդրումային ծրագրերի ամենօրյա մոնիտորինգ։
Նախարար Սուրեն Կարայանը ՓՄՁ ԶԱԿ և «ՓՄՁ ներդրումներ» կազմակերպություններին հանձնարարել է մշտական կապի մեջ լինել և աշխատել ներդրումային ծրագրերի հեղինակների հետ։ «Պետք է աշխատել առավելագույնս սեղմ ժամկետներում կատարել հանձնարարականները և շոշափելի արդյունք գրանցել»-, նշել է Սուրեն Կարայանը։