Դպրոցներում դասերը կշարունակվեն

Ինչպես ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն է տեղեկացրել օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ը կնվազի 10-15 աստիճանով: Երևանում սպասվում է մինչև -25 աստիճանի ցուրտ, մարզերում մինչև -30:

Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է դպրոցներում արձակուրդային օրեր լինեն՝ կապված ցրտերի հետ, կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը պատասխանեց՝ ոչ:

«Եթե հիշում եք, ձմեռային արձակուրդից հետո ԿԳ նախարարը շրջաբերական  տարածեց բոլոր մարզպետներին այն մասին, որ այն դպրոցներում, որտեղ բավարար ջերմաստիճանը ապահովված չէ, կարող են դասերը սկսել ժամը 10-ին և յուրաքանչյուր դասը  կես ժամ տևողությամբ: Մեր վիճակագրությամբ բոլոր դպրոցները  բավարար ջերմաստիճանով ապահովված են»,- ասաց նա:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել