Ձնամաքրման արտակարգ ռեժիմ մայրաքաղաքում

Հունվարի 25-ին վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ: Ընդ որում, գործընթացը միաժամանակ կազմակերպվել է ոչ միայն գլխավոր ու երկրորդական փողոցներում, այլև բակերում, միջբակային հատվածներում, մայթերին, կանգառագոտիներում և այլուր: Արտակարգ ռեժիմով գործող «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենասարքավորումներից բացի, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Ըստ անհրաժեշտության օգտագործվում է նաև աղի ու շլաքային ավազի խառնուրդ` արդյունքն ավելի լիարժեք դարձնելու համար: Գլխավոր և երկրորդական բոլոր փողոցներն այս պահին երթևեկելի են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը: Անդադար տեղումների պայմաններում ձնամաքրումը կշարունակվի ողջ գիշեր:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել