ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմն իրականացնում է տարաբնույթ գործառույթներ: Նախաձեռնվել և իրականացվում է աշխատանքի ծանրաբռնվածության գնահատում` ժամանակացույցի միջոցով: Ընտրված մեխանիզմի համաձայն, աշխատակիցները պետք է շարադրեն իրենց աշխատանքային գործունեությունը: Ընտրվել է 15- րոպեանոց միջակայք, քանի որ կարճ ժամանակահատվածները հնարավորություն են ընձեռում պարզաբանել, թե առանձին գործառույթների իրականացումը որքան ժամանակ է պահանջում:
Այսպիսով հնարավոր է պարզել.
• յուրաքանչյուր աշխատակցի` որոշակի ժամանակահատվածում իրականացրած աշխատանքը,
• վեր հանել և ուղղորդել խաչվող գործառույթները
• անհրաժեշտության դեպքում վերացնել նորմալ ընթացակարգերին խոչընդոտող երևույթները,
• ապահովել աշխատակիցների միջև աշխատանքի համամասնաբար բաշխումը:
Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից: