Կառավարության նոյեմբերի 18-ի նիստին քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը կներկայացնի որոշման նախագիծ, որում նշվում է. «Դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը»:
Նախագծի համաձայն՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին կհանձնարարվի ապահովել պետական այս հիմնարկի գործունեության դադարեցման ընթացակարգը:
»