Ֆիննախի ՊՈԱԿ-ը կլուծարվի, կստեղծվի գործակալություն

Կառավարության նոյեմբերի 18-ի նիստին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի անդամների հավանությանը կներկայացնի նոր պետական հիմնարկի լուծարման վերաբերյալ որոշման նախագիծ:

Համաձայն այդ փաստաթղթրի՝  կլուծարվի ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Ֆինանսների նախարարին կհանձնարարվի սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հանձնաժողով և ապահովել լուծարման գործընթացը:

Միևնույն ժամանակ կստեղծվի  ֆինանսների նախարարության աշխատակազմի «Գների ուսումնասիրության և վերլուծության» գործակալություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել