Նոյեմբերի 18-ի կառավարության նիստին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի անդամներին կներկայացնի որոշման նոր նախագիծ, որի համաձայն, կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 233 միլիոն դրամ կհատկացվի պետական եկամուտների կոմիտեին:
Նախագծում նշվում է. «Սիրիայի Արաբական Հանրապետության` ազգությամբ հայ քաղաքացիների կողմից Սիրիայի Արաբական Հանրապետությունից 2012 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ ներմուծված ավտոմեքենաների մաքսային վճարների և օրենքով սահմանված կարգով մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վճարման հետ կապված ֆինանսական ծախսերը կատարելու նպատակով՝ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հատկացնել 233,365.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, որից հարկային եկամուտների և պետական տուրքի գծով` 231,223.0 հազ. դրամ, մաքսավճարի գծով` 2,142.0 հազ. դրամ»: