Առաջարկում են տարրական դպրոցներում տնային առաջադրանք չհանձնարարել

Ֆորտ Վիլյամ քաղաքի 193 աշակերտ ունեցող դպրոցում աշակերտների և ծնողների շրջանում հարցում անցկացնելուց հետո որոշել են տնային առաջադրանքների փոխարեն աշակերտները գրքեր, ամսագրեր և կոմիքսներ կարդան։

Աշակերտների մոտ 80%-ը և ծնողների 62%-ը կողմ են Շոտլանդիայի Հայլենդ վարչական շրջանի դպրոցի նախաձեռնությանը, մինչդեռ 10 ուսուցիչների կարծիքները կիսվում են։

Անցյալ տարի դպրոցում 6-շաբաթյա փորձնաժամկետի ընթացքում աշակերտներին տնային առաջադրանք չհանձնարարվեց, և նրանք ավելի շատ ժամանակ ունեցան խաղերի համար։

Աշակերտների հետ ծնողներին գրություններ են ուղարկել խնդրելով «այո» կամ «ոչ» պատասխանել տնային առաջադրանք չհանձնարարելու քաղաքականության մասին հարցին։

Ծնողներից Բարրի Հաթչիսոնը ասել է որ տնային առաջադրանքները լարվածություն են առաջացնում ծնողների և աշակերտների միջև։ «Երեխաները դպրոցից դուրս շատ բաներ ունեն անելու, ինչպես օրինակ մանկական ակումբներ հաճախելը։ Իսկ այդ ամենի համար ժամանակ է անհրաժեշտ,» ավելացրել է նա։

Պարոն Հաթչիսոնը որի դուստրը դպրոց է հաճախում, հավելել է, որ այն ծնողները ովքեր ցանկանում են, որ իրենց երեխաները տնային առաջադրանքներ կատարեն, կարող են նյութերը առցանց գտնել։

30 ամյա Սյուզն Քեմփբելը, ում որդին 8 տարեկան է, նույնպես քվեարկել է փոփոխության օգտին։ Նա ասել է, որ տնային առաջադրանքները կատարելու համար շատ ժամանակ է պահանջվում, սակայն իր որդին դասերից հետո տարբեր խմբակներ է հաճախում, որոնք հաճախ տևում են մինչև երեկոյան ժամը 8-ը։ «Դրանից հետո, քնելու փոխարեն նա պետք է տնային առաջադրանքները կատարի, իսկ դա հաճախ մինչև կեսգիշեր է ձգվում։ Նա իսկապես ի վիճակի չէ կեսգիշերին նման առաջադրանքներ կատարելու»։ Այնպես որ, մենք քվեարկել ենք «ոչ» և փոխարենը զբաղվելու ենք ընթերցանությամբ»։

Անցյալ ամիս, Ռոսիթի King’s Road տարրական դպրոցում նույնպես հրաժարվել էին տնային առաջադրանք հանձնարարելուց, ինչը ծնողների շրջանում դժգոհությունների տեղիք տվեց քանի որ նրանց հետ դրանից առաջ այդ հարցը չէին քննարկել։

Շոտլանդիայի կրթական ինստիտուտի ուսուցիչների միության խոսնակը ասել է, «Չափազանց կարևոր է, որ բոլոր սովորողները ինքնուրույն զարգացնեն իրենց սովորելու կարողությունները, այս տեսակի ինքնուրույն ուսանելու միջոցներից մեկը, սակայն ոչ միակը հանդիսանում է նաև տնային առաջադրանքը»։

Պատրաստեց՝ Թամարա Մինասյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել