Պատժվել է ընկերոջը չափազանց մոտ կանգնելու համար

20 ամյա կնոջը ճիպոտահարություն է սպառնում ընկերոջը չափազանց մոտ կանգենելու համար։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ Շարիաթի օրենքի համաձայն, չամուսնացած զույգերին արգելվում է մտերիմ կապի մեջ լինել, hակառակ դպքում կինը պետք հրապարակայնորեն պատժվի։ Աղջիկը պետք է ծնկի իջնի և մեջքին ճիպոտի հարվածներ ստանա։

2 կին «իրավախախտին» ուղեկցում են դեպի մզկիթի առջև գտնվող հարթակ և ստիպում ծնկի իջնել, որից հետո ճիպոտով հարվածում մեջքին։

Մեկ շաբաթ առաջ Ինդոնեզիայի Բանդա Աչեխ գավառում նմանատիպ դեպքի համար մեկ այլ երիտասարդ կնոջ էին հրապարակայնորեն ծեծի ենթարկել ամբոխի առաջ ճիպոտի 23 հարված հասցնելով։

Ճիպոտահարվողների աղաղակները լսվում էին նաև մզկիթի տարածքից դուրս, որտեղ ամբոխը հավաքվել էր պատիժը դիտելու։

Կրկին մեկ շաբաթ առաջ Բանդա Աչեխ գավառում մեկ այլ մահմեդական կնոջ պատժեցին չամուսնացած տղամարդու հետ կապի մեջ է լինելու համար, մյուս կինը պատժվեց գործընկերոջ հետ կապ ունենալու համար։

6 զույգ մեղավոր են ճանաչվել շարիաթի օրենքը խախտելու համար։ Բանդա Աչեխը Ինդոնեզիայի միակ գավառն է, որտեղ կիրառվում է շարիաթի օրենքը և մարդիկ մի շարք հանցագործությունների համար մարմնական պատիժի են ենթարկվում։ Օրենքը արգելում է չամուսնացած մարդկանց միջև գրկախառնությունը, համբույրը, մոլեխաղով տարվելը, ալկոհոլ օգտագործելը և համասեռամոլ կապի մեջ մտնելը։

Մեկ մարդու ճիպոտահարել են են հակառակ սեռի ներկայացուցչի հետ մասնավոր տարածքում ժամանակ անցկացնելու համար, ինչը ըստ օրենքի կարող էր ամուսնական դավաճանության պատճառ դառնալ։

Անցյալ տարի Նուր Էլիտային, որը մտերիմ է եղել իր համակուրսեցու հետ, ստիպել են քայլել է մզկիթի շուրջը, որից հետո ճիպոտի 5 հարված է ստացել, սակայն չկարողանալով դիմանալ ցավին տեղափոխվել է հիվանդանոց։

Իրավախախտներից մեկին, որը 22 ամյա հղի կին է, զգուշացրել են, որ պատիժը կկիրառվի ծննդաբերությունից հետո։

Պատրաստեց՝ Թամարա Մինասյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել