Եգիպտոսում արգելվել է ցուցադրել երկրի նախկին գլխավոր աուդիթորի հետ անցկացված հեռուստատեսային հարցազրույցը, որտեղ վերջինս հրապարակայնորեն հայտարարել է կառավարությունում զանգվածային կոռուպցիայի առկայության մասին։
Հեշամ Ջենենան, որին մարտ ամսին կոռորպցիան բացահայտող ելույթի պատճառով երկրի նախգահ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին հեռացրել էր պաշտոնից, Associated Press գործակալությանը հայտնել է, որ Al-Mehwar հեռուստաընկերությունը առանց որևէ բացատրության չի հեռարձակել «90 րոպե» հեռուստահաղորդումը։
Al-Mehwar-ը ամբողջ շաբաթվա ընթացքում հարցազրույցի վերաբերյալ գովազդ է հեռարձակել, սակայն կիակի օրը դրա փոխարեն սերիալ է ցուցադրվել։
Ջենենան նաև ասել է, որ նախքան 3 ժամանոց հարցազրույցը, հեռուստաընկերությանը իրեն անվտանգության երաշխիքներ տրամադրել, գիտենալով, որ կարող է կառավարությանը հակադրվելու պատճառով սև ցուցակներում հայտնվել, և հավելել, որ հարցազրույցին մասնակցել է այդպիսի երաշխիքներ ստանալուց հետո։
Չհեռարձակված հարցազրույցում Ջենենան խոսել է տեղեկատվություն հայտնող անձանց մասին և նշել տեղեկատվության թափանցիկության ու ազատության անհրաժեշտությունը։
«Հավանաբար հենց հասարակության տեղեկացված լինելու փաստն է եղել նրանց անհանգստության պատճառը։ Կառավարողների և կառավարվողների հարաբերոթյունները պետք է հիմնվեն հաշվետվողականության վրա։ Այն ինչ տեղի է ունենում, իսկապես շատ ցավալի է», ասել է Ջենենան։
Հեռուստահաղորդման գլխավոր խմբագիր Սամի-Աբդել Ռադին Associated Press-ի հարցմանը պատասխանել է, «Ես ընդամենը կարող եմ ասել, որ այն արգելվել է»։ Նա հերքեց նաև այն տեղեկատվությունը թե հեռուստահաղորդման ղեկավարը ի նշան բողոքի աշխատանքից ազատվել է։
Կենտրոնական աուդիթորական կազմակերպության ղեկավար Ջենենային լռեցնելու արշավը սկսվել էր 2013 թվականին իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին պաշտոնանկ անելու ռազմական հեղաշրջումից և դրան 2014-ին հաջորդած ալ-Սիսիի ընտրություններից հետո։
Նախգահ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին անցյալ տարի հրամանագիր է ստորագրել, որով իրեն իրավունք է վերապահվում աշխատանքից հեռացնել ցանկացած անկախ մարմնի ղեկավարի, ինչպես օրինակ Ջենենային, անկախ սահմանադրությամբ նրանց տրամադրվող անձեռնմխելիության։ Դրան հաջորդեց Ջենենայի հայտարարությունը այն մասին, որ միայն 2015 թվականին կոռուպցիայի պատճառով պետությունից գողացվել է 600 միլիարդ եգիպտական ֆունտ (շուրջ 75 միլիարդ ԱՄՆ դոլար), ինչը բանավեճերի առիթ հանդիսացավ։ Ավելի ուշ Ջենենան հայտարարեց, որ իր խոսքերը սխալ են ներկայացրել, և որ այդ թիվը լայնածավալ ուսումնսիրություններից հետո ներկայացված է չորս տարվա համար։
Հպճեպորեն ստեղծված նախագահական հանձնաժողովը Ջենենային մեղադրեց հասարակությանը ապակողմնորշելու մեջ։ Մարտին նրան հեռացրեցին զբաղեցրած պաշտոնից, իսկ դատարանը մեկ տարվա ազատազրկման դատապարտեց «ապատեղեկատվությււն տարածելու համար»։ Ջենենան բողոքարկել է դատավճիռը, միևնույն ժամանակ մեղադրելով Նախագահ ալ-Սիսիին և հայտարարել, որ իր պաշտոնակությունը հակասահմանադրական է։
Նմանատիպ հարցազրույների արգելքը ի հայտ է եկել այն ժամանակվանից ի վեր, երբ Նախագահ ալ-Սիսիին իր անհանդուրժողականությունն է արտահայտել երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը լուսաբանող լրատվամիջոցների դեմ։ Անցյալ շաբաթ նա լրատվամիջոցներին մեղադրել է «երկրին հիմնականում առանց դիտավորության վնաս հասցնելու մեջ»։
2014 թվականին, էլ-Սիսսի ընտրվելուց հետո, մի քանի հեռուստաընկերությունների հաղորդավարներ, ովքեր քննադատաբար են վերաբերել կառավարության գործունեությանը, կամ հեռացվել են հեռուստաընկերությունից կամ էլ տեղափոխվել են մեկ այլ հեռուստաընկերություն։
Պատրաստեց Թամարա Մինասյանը