«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հայտարարում է երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների պրակտիկ հմտությունների բացառիկ դպրոցի նոր հոսքի ընդունելության մասին:
Ինչո՞վ է այս դպրոցը բացառիկ: Շատ երիտասարդ իրավաբաններ և իրավաբան ուսանողներ իրենց մտահոգությունն են հայտնում այն կապակցությամբ, որ ԲՈՒՀ-երում հիմնականում ստանում են միայն տեսական գիտելիքներ, սակայն երբ աշխատանքի են անցնում, դժվարանում են կատարել գործատուների այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են քաղաքացիաիրավական պայմանագրերի, դատաիրավական և այլ փաստաթղթերի կազմումը, որովհետև չունեն պրակտիկ հմտություններ:
Ի՞նչ կստանաք այս դպրոցից: Իրավաբանական տարաբնույթ փաստաթղթերի կազմման հմտություններ, բանակցությունների վարման հմտություններ, իրավաբանական խորհրդատվության տրամադրման հմտություններ, այցելություններ պետական և ոչ պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ:
Դիմելու վերջնաժամկետը երկարացվել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 17-ը:
Հայտերի ներկայացման, ինչպես նաև դպրոցի մանրամասներն՝ այստեղ:
Կարդացեք նաև՝