«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը ունի․
- Պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների, ինչպես նաև փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողը։
- Վարժական հավաքների կանչված զինապարտները և պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները։
- Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողը,պրոբացիայի ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողը։
Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները
- Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ
- Սահմանային տարիքի լրացման կամ պայմանագրի ավարտի դեպքում՝ առնվազն 25 տարի աշխատանքային ստաժ, որից 12 տարի, 6 ամիս զինվորական ծառայության ստաժ։
- Հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ առնվազն 45 տարեկան է և ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս:
- Զինծառայողին կենսաթոշակ է նշանակվում զինծառայությունից սահմանված կարգով արձակվելու դեպքում:
- Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը նշանակվում է ցմահ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:
Կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով:
Կ=Հ×ԶԱԳ+ԶՍ×ԶԱԿ = Հ × ԶԱԳ + ԶՍ × ԶԱԿ=Հ×ԶԱԳ+ԶՍ×ԶԱ
որտեղ՝
- Կ – կենսաթոշակի ամսական գումարը,
- Հ – հիմնական կենսաթոշակի չափը,
- ԶՍ – զինվորական ծառայության ստաժի տարիները,
- ԶԱ – զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը,
- ԶԱԳ – զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի գործակիցը (անձնական գործակից)։
Կառավարությունը սահմանում է հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը։ Զինվորական կենսաթոշակը չի կարող լինել նվազագույն կենսաթոշակի սահմաններից պակաս։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։