«Աղվան Հովսեփյանը՝ հանրապետության դատախազ, պետք է «պագրիշկեքի» հարցով դիմե՞ր, էդ կլասը չի էլի, էդ մակարդակը չի»․ Ծառուկյանը՝ դատախազին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, շարունակվում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանում այս գործով որպես վկա հարցաքննվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Հանրային մեղադրող, դատախազ Կորյուն Սերոբյանը Ծառուկյանին հարցեր ուղղեց Աղվան Հովսեփյանի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ։

– Ձեր և Աղվան Հովսեփյանի հարաբերություններն այնպիսին էին, որ կարող էր ինչ-որ հարցով զանգել Ձե՞զ։

– Ի՞նչ հարցով զանգեր։

– Ինչ-որ հարց Ձեզ հետ կապված լիներ, զանգեր։

– Աղվան Հովսեփյանի հետ մենք ընկերություն, ծանոթություն, ջերմ հարաբերություններ ունենք, բայց ոչ բիզնես, ոչ մի խնդիր չի եղել, շատ-շատ զանգը կարող ա լիներ՝ «ճաշենք», էդ ա եղել, ուրիշ հարցեր չէին կարող լինել։

– Անվադողերի հետ կապված որևէ հարց հնարավո՞ր է քննարկած լինեք, թե՞ ոչ։

– Հարգելի՛ մեղադրող, Աղվան Հովսեփյանը՝ հանրապետության դատախազ, պետք է «պագրիշկեքի» հարցով դիմե՞ր, էդ կլասսը չի էլի, էդ մակարդակը չի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել