ՄԻՊ հանձնարարությամբ աշխատանքային խմբեր են գործուղվել Գյումրի և Վանաձոր քաղաքներ

Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում այսօր ընթացող քվեարկության կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում արձանագրվող խախտումներնի արձագանքելու նպատակով Պաշտպանի աշխատակազմն աշխատում է լիարժեք ռեժիմով:
Պաշտպանի հանձնարարությամբ հերթապահ աշխատանքային խմբեր են գործուղվել Գյումրի և Վանաձոր քաղաքներ:

Այս պահին ուսումնասիրվում են թեժ գծի հեռախոսահամարի և ԶԼՄ-ների միջոցով ստացած հաղորդումներում քվեարկության ընթացքին առնչվող տեղեկությունները, որոնց մասին մանրամասն տեղեկություններ կհայտնվեն ավելի ուշ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել