Այսօր Գեղարքունիքի Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձոր մարզերի 377 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Քաղաքապետի ընտրություններ են նշանակված նաև Վանաձորում ու Լոռիում:
Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն։ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ «Լուսավոր Հայաստան», «Համախմբում», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր»:
Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է ընդհանուր 422 թեկնածու: Տնտրությունները կընթանան 82 ընտրատեղամասերում:
«Ալյանս» կուսակցություն-ավագանու 23 թեկնածու, գլխավորում է Արմեն Բադալյանը,
«Քաղաքացիական պայմանագիրը»-17 թեկնածու, գլխավորում է Արթուր Համբարձումյանը,
ԲՀԿ-49 թեկնածո, գլխավորում է Վարդևան Գրիգորյանը,
«Գյումրեցու ոգին»-16 թեկնածու, գլխավորում է Արմեն Ներսիսյանը,
ԳԱԼԱ-24 թեկնածու, գլխավորում է Վահան Խաչատրյանը,
ՀՅԴ-33 թեկնածու, գլխավորում է Աշոտ Կուրղինյանը
«Հայկական վերածնունդը»-90 թեկնածու, գլխավորում է ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը
ՀԱԿ-22 թեկնածու, գլխավորում է Եպրաքսիա Սիմոնյանը,
«Գործարար» կուսակցություն-16 թեկնածու, գլխավորում է Գեղամ Բաղդասարյանը,
«Համախմբում» կուսակցությունը-33 թեկնածու, գլխավորում է Հովհաննես Ասոյանը:
«Բալասանյան դաշինքը»-99 թեկնածուների է առաջադրել կամ ՀՀԿ-ՔԴԿ դաշինքը: