Ավտովթար դժվախտ ելքով. երիտասարդ վարորդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 2-ին, ժամը 05.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Դալար-Դվին միջհամայնքային ավտոճանապարհին՝ Դալար գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի 34 TQ2 40 պ/հ (վարորդ Գ.Խ. ծնված 1987 թ.) և «ԳԱԶ-53» մակնիշի 06 LO 288 պ/հ (վարորդ Վ, Բ,), ինչի հետևանքով «ՎԱԶ-21010» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ.Խ.-ի դին, հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել